28/03/2014 19:40
25-ամյա երիտասարդը պատառաքաղ է կուլ տվել՝ պարտված գրազի պատճառով
25-ամյա ռումինացի Ռադու Կալինենսկին երկար ժամանակ կոկորդի ցավեր է ունեցել: Հիվանդանոց դիմելուց հետո՝ բժիշկները նրա մոտ որևէ հիվանդություն չեն հայտնաբերել, այդ պատճառով էլ որոշել են ավելի լուրջ հետազոտություն անցկացնել:
Երիտասարդի ռենտգենային լուսանկարը, սակայն, անակնկալի է բերել բժիշկներին: Տղայի կոկորդում մետաղյա պատառաքաղ է եղել: Սկզբում տղան ասել է, որ չգիտե, թե ինչպես է 15 սանտիմետրանոց պատառաքաղը հայտնվել իր մարմնում, սակայն հետո խոստովանել է, որ գրազ է եկել ընկերների հետ, ու պարտվելով՝ կուլ տվել պատառաքաղը:
Չնայած՝ ցավերն անտանելի են եղել, բժիշկները հրաժարվել են վիրահատել երիտասարդին՝ պնդելով, որ պատառաքաղը նրա օրգանիզմից դուրս կգա բնական ճանապարհով: