28/03/2014 14:16
Կոնչիտան՝ Արամ mp3-ի մասին. «Օհ, փաստորեն նա չի՞ ամուսնանա ինձ հետ»
«Եվրատեսիլ-2014» մրցույթում Ավստրիան ներկայացնող Կոնչիտան արձագանքել է Հայաստանի ներկայացուցիչ Արամ mp3-ի կարծիքին, երբ նա ասել էր, որ Կոնչիտայի մասնակցությունը միջազգային երգի մրցույթին նորմալ չի: heute.at կայքին տված հարցազրույցում Կոնչիտան ասել է.
«Օհ, փաստորեն նա չի՞ ամուսնանա ինձ հետ: Ճիշտն ասած ես լուրջ չեմ համարում այն ամենը, ինչ Արամ mp3-ն ասել է իմ հասցեին: Երևի Արամը կարծում է, որ ես ցանկանում եմ կին լինել, սակայն ես կին եմ միայն աշխատանքի բերումով: Ազատ ժամանակ ես տղամարդ եմ»,- ասել է նա:
Նախորդող հրապարակումներ՝ Պահանջում են չհեռարձակել «Եվրատեսիլի» տրանսսեքսուալ մասնակցի ելույթը
Արամ MP3. Մենք չենք սխալվել երգի ընտրության հարցում. Լուսանկարներ
Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը դիտումներով առաջին տեղում է
Արամ MP3-ն շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին և Մխիթարյանին