28/03/2014 09:39
Էլիտար հարսանիք է սպասվում. Հաջորդ օրն էլ` կառավարության հրաժարականի հարցը
Առաջիկայում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կրտսեր որդին ամուսնանալու է գեներալ Ներսիկ Նազարյանի դստեր հետ։ Հարսանիքը, ըստ ամենայնի, տեղի է ունենալու ապրիլի 27-ին։
Հարսանյաց վայրի ընտրությունը՝ «Ֆլորենս», թե «Փարավոն», թողնվել է նորապսակների որոշմանը. չեն ուզում Ծառուկյանին շատ նեղություն տալ։
«Ներկա կլինեն մոտ 800 հոգի։ Սերժ Սարգսյանն է՚՞լ է հրավիրվելու՝ «Հրապարակը» հարցրել է։ «Անպայման»:
Հիշեցնենք, որ հաջորդ օրը` ապրիլի 28-ին «բուռն» ընդդիմադիր» ԲՀԿ-ն կառավարության հրաժարականի «հայցով» է հանդես գալու խորհրդարանում»: