28/03/2014 12:40
ՍԴ նիստը շարունակվում է. Դիմող կողմի հիմնական փաստարկները
Ինչպես հայտնել էինք, ՀՀ Սահմանադրական դատարանը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականությունը:
Արդեն ելույթ է ունեցել իրավապաշտպան Մերի Խաչատրյանը, ով իր զեկույցում նշեց, որ Կուտակային նորմի կիրառմամբ` նվազում է անձին պատկանող սեփականության, հարկված եկամտի ծավալը, և սահմանափակվում է այդ սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և կտակելու՝ անձի սահմանադրական իրավունքը:
«Օրենքի պարտադիր մասը խախատում է Սահմանադրության 14-րդ հոդվածի համապատասխան կետը, որն ամրագրում է, որ հավասար պայմանների առկայության դեպքում մարդիկ պետք է գտնվեն հավասար վիճակում, որի հետևանքով 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձինք, ունենալով նույն որակավորումը, զբաղեցնելով նույն պաշտոնը, ստանալով նույն դրույքաչափով աշխատավարձ, հայտնվելու են խտրական անհավասար վիճակում:
Օրենքը խտրական է ոչ միայն տարիքային խմբերի անձանց, այլև տարբեր եկամուտ ունեցող անձանց միջև: Օրինակ՝ մինչև 500 հազար դրամ ստացողները վճարում են համախառն աշխատավարձի 5 տոկոսը, իսկ դրանից վարձը ստացողները 10 տոկոսը: Նրանք նույնպես հայտնվում են խտրական, անհավասար վիճակում»,- ասաց նա:
Այս պահին ելույթ է ուենում Արծվիկ Մինասյանը: Ելույթի սկզբում նա ասաց, որ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն` մասնակիցների կատարած վճարումների ամբողջ գումարի ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը 80 %-ով երաշխավորում է ՀՀ-ն, հակասության մեջ է մտնում «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հետ, որի համաձայն` տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտականությունների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 10%-ը:
«Կուտակվող միջոցները մի քանի անգամ գերազանցելու են օրենքով նախատեսված սահմանափակումները: Հետևաբար, նշված երաշխիքը համաչափ և իրավական չէ: Այս համակարգը քննադատության է արժանանում բոլոր կողմից :Մենք կցում ենք նաև Արարարատ Բագրատյանի այն վերլուծությունը, որն ապացուցում է , թե որքան անարդյուանվետ է այս համակարգի ներմուծումը ՀՀ սոցիալ-տնտեսական պայմաններում: Շատ է խոսվում Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների այս գործում ներգրավվածության մասին: Պետք է նշեմ, որ նրանք ևս կարծում ե, որ այս համակարգը պետք է վերանայլ, որեվհետև սրա համար պետական պարտատոմսերի և արժույթի զարգացած շուկա է անհրաժեշտ: Նոր կենսաթոշակային համակարգը բյուջեի վրա բեռ է դառնում, որ կմեծացնի բյուջեի դեֆիցիտը»,- ասաց նա:
Միանսյանը խոսեց նաև միջազգային փորձի մասին.
«Միջազգային փորձը փաստում է, որ այս համակարգը հղի է լուրջ վտանգներով, Արգենտինան և Գերմանիան հրաժարվել են համակարգից, իսկ Բոլիվիան մտադիր է հրաժարվել: Նիկաարագուային Համաշխարհային բանկը խորհուրդ տվեց հրաժարվել: 2008-ից մինչ օրս Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ վերանայլ են են այս համակարգը: Ժամանակին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը փորձեց այդ պահին գործող համակարգին զուգահեռ ներդնել նաև կուտակայինւը սակայն ճնշման ներքո հրաժարվեց, Ռուսասատանը ևս չկարողացավ ներմուծել այս համակարգը:
Հիմնական փաստարկները նրանք էին, որ համակարգը անադար մոտցում է պարունակում: 30-40 տարի աշխատող մանկավարժը բարձր եկամուտ ունեցող անձնց ցածր աշխատավարձ չի կարող ստանալ, դա խտրական է:
Պետք էնշեմ նաև, որ Համաշխարհաիյին բանկը 2000-ականներից հետո եկավ այն եզրահանգման, որ կուտակային համակարգը չպետք է լինի կուտակային»,- ավելացրեց նա:
Նախորդող հրապարակումներ` ՍԴ-ում հանդես են գալիս դիմող կողմի զեկուցողները