29/03/2014 10:02
Ուկրաինացի միլիարդատերը ցանկանում է ներդրում անել Երևանում
Նախորդ օրը մեկօրյա այցով Հայաստան էր ժամանել ալամ աշխարհի հայերի միության նախագահ, Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանը, 2 ժամանոց հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և նույն օրը վերադարձել: Հանդիպումը եղել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հիշարժան օրը:
«Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ Աբրահամյանը Հայաստան է եկել Կիևից` ուկրաինացի միլիարդատեր ընկերներից մեկի հետ, վերջինիս սեփական ինքնաթիռով, ով նույնպես մասնակցել է նախագահական այցին: Նպատակը, ըստ նույն աղբյուրների, գործնական է եղել, ուկրաինացի միլիարդատերը ցանկանում է ներդրում անել Երևանում»: