29/03/2014 09:45
Բագրատյան. Ղրիմի հարցով ճիշտ կլիներ, որ Հայաստանը գոնե ձեռնպահ քվեարկեր
«Հրապարակը» զրուցել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ: Հարցին` ինչպես եք գնահատում, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցող բանաձևին, այն դեպքում, երբ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ է մնալու, Հ. Բագրատյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ նման դեպքում ճիշտ կլիներ, որ Հայաստանը գոնե ձեռնպահ քվեարկեր»:
Դիտարկմանը` բայց մենք ունենք Ղարաբաղի խնդիր և հետո Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք` Հ. Բագրատյանը պատասխանել է.« Ես գիտեմ, որ հիմա այս իշխանությունները, որ մի վեց ամիս առաջ միայն Եվրոպայի անունն էին տալիս, այժմ փորձում են քծնել Ռուսաստանին:…Այս իշխանությունները Ռուսաստանի հետ ոչ թե գործընկերային հարաբերություններ է կառուցում, այլ քծնանքի հարաբերություններ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: