29/03/2014 09:10
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Կուխտան չի վերադառնա
«Հրապարակի» տեղեկություններով, ՄԱԿ-ում Հայաստանի «դեմ» քվեարկությունն անակնկալ է եղել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի համար. քվեարկության նախօրյակին Երևանից զանգահարել են նրան, ասել, որ չեզոք ենք քվեարկելու, ու կարող է այս «ավետիսը» փոխանցել ուկրաինական կողմին, որը Հայաստանում իր դեսպան Կուխտային ժամանակավոր հետ էր կանչել՝ տեսնելու, թե ինչպես է քվեարկելու Հայաստանը ՄԱԿ-ում։
Քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երևան՝ «անկախ Հայաստանի քվեարկությունից»։ «Հրապարակի» տեղեկություններով, սակայն, ուկրաինական ԱԳՆ-ում տարակուսած են, և արդեն որոշում կա, որ պարոն Կուխտան չի վերադառնա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: