29/03/2014 15:12
Հնարավոր է՝ ՄՄ-ի հետ պայմանագիրը սպասվածից շուտ ստորագրվի
Բանակցություններն ավարտելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը: Այսօր ՀՀԿ երկրորդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը՝ հավելելով, որ եթե ՄՄ-ի հետ կարճ ժամանակում չստորագրվի պայմանագիրը, ապա «մեր աշխատանքներն ավելի դանդաղ կիրականացնենք»:
Կարինե Մինասյանը հաղորդեց, որ մինչև ՄՄ-ին միանալը, Հայաստանը պետք է 262 միջոցառում իրականացնի. արդեն իրականացվում է 126-ը, որից 100-ից ավելին իրականացված են, իսկ 20-ը ամենաբարդ միջոցառումներն են:
Փոխնախարարի խոսքով՝ ՄՄ-ին միանալու 25 միջոցառում պետք է իրականացվի, երբ Հայաստանը միանա բուն պայմանագրին, մոտավորապես 70 միջոցառում, երբ Հայաստանը միանա ՄՄ-ին, դրանք պահանջում են օրենսդրական փոփոխութուններ:
40 միջոցառում արդեն իրականացվելու է պայմանագրին բուն միանալուց հետո. «Մեր մասնակցությունը նաև Մաքսային միության համար արժեքավոր կլինի»,- շեշտեց Կարինե Միանսյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Մեդվեդև. Ճանապարհային քարտեզի կատարումը հաջողությամբ իրականացվում է
«ՀՀԿ տնտեսական համաժողովը ընթանում է ՄՄ-ին անդամակցության կարևոր փուլում»