31/03/2014 10:24
ՍԴ-ում շարունակվում է կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվելու է «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության քննարկումը: ՍԴ հարցերին կպատասխանեն Կենտրոնական բանկի և կառավարության ներկայացուցիչները, իսկ դիմող ու պատասխանող կողմերը հանդես կգան վերջնական ելույթներով:
Նշենք, որ օրենքի սահմանադրականության քննարկումն սկսվել է մարտի 28-ին:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը: Այս օրենքով ՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Նախորդ տարվա նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Մինչ այդ նրանք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով օրենքի այլ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։ Նախաձեռնությունը և 4 ուժերը նաև միջնորդություն էին ներկայացրել՝ մինչև այդ հարցի քննումը կասեցնել օրենքի պարտադիր դրույթի կիրառումը։
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Այսօր պարզ կդառնա, թե իչնչես է հանգուցալուծվելու այս օրենքի կիրառման հարցը:
Նախորդող հրապարակումներ՝ ՍԴ-ն ավարտեց նիստը. Այն կշարունակվի երկուշաբթի առավոտյան
ՍԴ անդամը՝ Հակոբ Հակոբյանին. Դուք շփոթել եք ՍԴ-ն ԱԺ-ի հետ
Հակոբ Հակոբյանի հարցը Արծվիկ Մինասյանին զվարճացրեց ՍԴ նիստի մասնակիցներին
Հակառակ կառավարության պնդումների. Ա. Մինասյանը ներկայացրեց սննկացած ֆոնդերը