31/03/2014 13:45
Շիրակի մարզի փոխոստիկանապետն ազատվել է աշխատանքից
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Տիգրան Գալստյանը ազատվել է աշխատանքից: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Մարտի 27-ի հրամանով Շիրակի փոխոստիկանապետն ազատվել է զբաղցրած պաշտոնից ու ուղարկվել է կադրերի ռեզերվ»,- ասացին ոստիկանությունից:
Տիգրան Գալստյանին աշխատանքից ազատելու պատճառները հայտնի չեն: