31/03/2014 11:00
Էրդողանը հայտարարել է ընտրություններում հաղթելու մասին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՏԻՄ ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին:
Utro.ru-ի փոխանցմամբ` Էրդողանը այդ հայտարարությունը հնչեցրել է մինչև պաշտոնական թվերի հրապարակումը:
Նախնական տվյալներով` Էրդողանի կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 45 %-ը, իսկ նրանց հիմնական հակառակորդ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը հավաքել է 25 % ձայն:
Ելույթ ունենալով կուսակցության գրասենյակի պատշգամբից Էրդողանը հայտարարել է, որ ընտրությունների նման արդյունքը Թուրքիայում ժողովրդավարության հաղթանակի ապացույցն է և «օսմանյան ապտակ»` բոլոր ընդդիմախոսներին:
Մինչ ՏԻՄ ընտրությունները` շատ քաղաքագետներ կարծիք էին հայտնել, որ այդ ընտրությունները հանդիսանալու են իշխող կուսակցության ժողովրդականության ցուցիչ: