01/04/2014 18:15
ՍԴ-ն կուտակայինի մասին որոշումը կհրապարակվի ապրիլի 2-ին
«Տեղեկացնենք, որ Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 2-ին: Որոշման հրապարակման ժամը լրացուցիչ կհայտնենք»: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը:
Նշենք, որ նախօրեին ՍԴ-ն քննարկում էր «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի սահմանադրականության հարցը:
Հովհաննես Պապիկյանը ժամեր առաջ հայտնել էր, որ դատարանը խորհրդակցական սենյակում է, և դեռ ոչ մի լուր չկա որոշումը հրապարակելու մասին:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը: Այս օրենքով ՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Նախորդ տարվա նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Մինչ այդ նրանք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով օրենքի այլ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։ Նախաձեռնությունը և 4 ուժերը նաև միջնորդություն էին ներկայացրել՝ մինչև այդ հարցի քննումը կասեցնել օրենքի պարտադիր դրույթի կիրառումը։
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Այսօր պարզ կդառնա, թե իչնչես է հանգուցալուծվելու այս օրենքի կիրառման հարցը:
Նախորդող հրապարակում՝ ՍԴ-ում շարունակվում է կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը
Արծվիկ Մինասյանի ամփոփիչ ելույթը ՍԴ-ում. Պատասխանողը, ըստ էության, չառարկեց
ՍԴ անդամը՝ նախարարին. Դու 40 տարի առաջ ինձ ասում ես՝ «չէ»
«Դեմ եմ»-ի անդամ. Ուզում եմ բարձր դատարանից լսել իրավաչափ գնահատական