01/04/2014 09:31
Գեներալ Մանվելը կրկին մեկնել է Ֆրանսիա` հետազոտության
Գեներալ Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը կրկին մեկնել է Ֆրանսիա` հետազոտության նպատակով: Նա այնտեղ կմնա մեկ շաբաթ: Ֆրանսիայում վիրահատվելուց և քիմիաթերապիա անցնելուց հետո սա պարտադրված հետազոտություն է, որից պարզ կդառնա` գեներալի առողջական վիճակը բարելավման միտում ունի՞, թե՞ հակառակը: Այս մասին գրել է «Հրապարակը»:
Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայում նա թոքերի քաղցկեղի դեմ վիրահատություն է տարել, որը բարեհաջող էր անցել»: