01/04/2014 10:16
Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից
ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից։ Խ. Հարությունյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ ինքն այլևս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, դրա համար էլ որոշել է ռեկտորի պաշտոնից հրաժարվել։
Թերթի ճշտող հարցին, թե արդյոք դուրս է եկել նաև «Օրինաց երկիր» կուսակցությունից, Խաչատրյանը ուշագրավ պատասխան է տվել. «Լավ էլի, խնդրում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից, դա արդեն շատ բան է ասում։ Հիմա այլ գործով եմ զբաղվելու»:
Հիշեցնենք, որ 2013 թ հունվարին Երևանում ՀԱՊԿ քարտուղարության և ԱԱԽ աշխատակազմի միջև ՀԱՊԿ Ակադեմիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր էր կնքվել: Փաստաթուղթը կնքել էին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: