01/04/2014 12:48
Սուրենավանի գյուղապետ. Բերքը 100 %-ով ոչնչացել է
Սուրենավանի բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ Կարո Կարապետյանը.
«Ոչինչ չի մնացել, 100 %-ով ցրտահարվել է»:
Հարցին՝ ճիշտ են մամուլում տարածված տեղեկությունները, որ ինքը ցրտահարության պատճառով սրտի նոպա է ունեցել, նա պատասխանեց.
«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Ես ցրտահարությունից 2 օր առաջ եմ հիվանդանոց տեղափոխվել, դուրս գամ, տեսնեմ, ինչ կարող ենք անել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ մարտի 30-ի ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին:
Նախորդող հրապարակում՝ Գյուղնախարարություն. Վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղ է