01/04/2014 15:15
«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետն ազատվել է աշխատանքից
ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Համլետ Խլղաթյանը ոչ թե ազատվել է աշխատանքից, այլ թոշակի է անցել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետո զրույցում ասաց ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ դեռևս որևէ մեկը չի նշանակվել Հ. Խլղաթյանի պաշտոնում:
Aysor.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ է նշանակվելու պետի առաջին տեղակալ Ս. Սարգսյանը: