01/04/2014 16:53
«ՄՄ-ին միանալուց ՀՀ տնտեսական գործառույթները դեպի Եվրոպա չեն խաթարվի»
Մաքսային Միությանը միանալը չի խոչընդոտում, որ Հայաստանն իր ապրանքները եվրոպական շուկա դուրս բերի` նույնիսկ զրոյական մաքսատուրքներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, հավելելով, որ դա թույլ է տալիս GSP+ համակարգը:
ՄՄ-ին միանալուց Հայաստանը արտոնություն ունի, ըստ նրա, Հայաստանը կարող է տեղում տարբեր երկրների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնել և ապրանքները արտահանել միջազգային շուկա:
GSP + համակարգի շրջանակներում Հայաստանը, Վ. Սաֆարյանի խոսքով, 11 հազար անուն ապրանք, զրոյական մաքստուրքով կարող է արտահանել եվրոպական շուկա. «Մենք հիմա եվրոպական շուկա արտահանում ենք պղնձի, մոլիբդենի հումք, իսկ ՌԴ, Ղազախստան պատրաստի արտադրանք: Դինամիկան խոսում է պատրաստի արտադրանքի օգտին»:
Բանախոսը շեշտեց, որ ՄՄ-ին միանալուց Հայաստանի տնտեսական գործառույթները դեպի Եվրոպա չեն խաթարվի, բացի այդ, ներդրումային քաղաքականությունը նոր ընթացք կստանա. ՌԴ-ն խնդիր ունի նոր արդյունաբերական ինդուստրիալիզացիայի քաղաքականության: ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն ֆունդամենտալ մշակումներ, որոնք կարող են համատեղ ներդրումների առարկա դառնալ: