02/04/2014 14:55
Շանթ Հարությունյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Հոդվածի 4 Մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ ծնողի հսկողությանը հանձնելը:
Շ. Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 5-ի դեպքերի հետ կապված է մեղադրանք առաջադրվել:
«Մեզ համար լրիվ անսպասելի էր, այսօր ծանուցում էին ուղարկել և երբ ներկայացանք ոստիկանություն, մեզ ասացին, որ մեղադրանք է առաջադրվել»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Շանթ Հարությունյանն անհանգիստ է որդու համար