03/04/2014 10:47
Իրավապաշտպան. Թոխյանն ու Հարությունյանը մանիպուլյացիա են արել
Իրավապաշտպան Մերի Խաչատրյանը «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» Facebook-յան էջում անդրադարձել է ՍԴ երեկվա որոշմանը:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ արդեն ցնդացրեցին ժողովրդին, հիմա գրում եմ ՍԴ բառացի ու տառացի ձևակերպումները, կետ առ կետ, ուշադիր կարդացեք՝
ՀՀ ՍԴ 02.04.2014թ. ՈՐՈՇՄԱՆ 6-րդ կետ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան։
ՈՐՈՇՄԱՆ 7-րդ կետ՝ 7. Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։
Հետևություն՝ 6-րդ կետը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, քանի որ 7-րդ կետում հստակ ասվում է, որ որոշման 1-5-րդ կետերին վերաբերող մասերն են վերանայելու և համապատասխանեցնելու 30.09.2014թ. ՀՀ Սահմանադրությանը: Իսկ 6-րդ կետի մասը խնդրում եմ ուղղակի ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ մի հատ ուշադիր կարդացեք՝ միմիայն Ձեր գրավոր կամահայտնության առկայության դեպքում է կիրառվելու...ուշադիր կարդացեք, արդեն ցնորվեցի, հեռախոսս էլ հանգիստ չի տալիս, պարոն Թոխյանն ու պարոն Հարությունյանը մանիպուլյացիա են արել, մի տրվեք սադրանքների, սա ուղղակի բառիս բուն իմաստով խայտառակություն է..»:
Նախորդող հրապարակումներ՝ ՍԴ անդամ. ՍԴ-ն չի ասել՝ պարտադիրը հակասահմանադրական է (Տեսանյութ)
Արտակ Զեյնալյան. Վճարված գումարները պետք է վերադարձվեն մարդկանց
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները