03/04/2014 21:01
Տիգրան Սարգսյան. Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է ՀՀ քաղաքացիներին.
«Սիրելի հայրենակիցներ,
Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել` մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:
Նշենք, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստում Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը բավարարվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Նախորդող հրապարակում` Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել