03/04/2014 11:48
Վարչապետ. Կուտակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը
«Կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը»,- այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ Սահմանադրական դատարանը կենսաթոշակային համակարգի որոշ դրույթներ ճանաչել է հակասահմանադրական, և քանի դեռ փոփոխություններ չեն եղել օրենքում` հունվարի մեկից ուժի մեջ մտած կենսաթոշակային օրենքը գործելու է: Ե'վ քաղաքացիները, և' տնետսվաորղները պետք է առաջնորդվեն օրենքով:
Վարչապետը նաև փոխանցեց, որ ձևավորվում է աշխատանքային խումբ` բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ, արդյունքում` Ազգային ժողով է ներկայացվելու օրենսդրական փաթեթ, հաշվի են առնելու բոլոր նորմերը, որոնք սահմանված են ՍԴ-ի որոշման մեջ:
Բացի այդ, Տիգրան Սարգսյանը քաղաքացիական ակտիվիստներին կրկին համագործակցույթան կոչ արեց, այս անգամ կուտակային համակարգի օրենսդրության շտկման համար. «Ակնկալում ենք երկխոսության սկիզբ»:
Նախորդող հրապարակումներ՝ Ա. Զեյնալյան. Պահում չի կարող արվել