03/04/2014 15:20
Ֆրիսկեն քայլում է ամուսնու օգնությամբ ու պատրաստվում որդու ծննդյան օրվան
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է, որ դուստրը փոքր, բայց վստահ քայլերով մոտենում է «հաղթանակին»: Ապրիլի 7-ին Ժաննա ու նրա ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը միասին կնշեն իրենց որդու 1-ամյակը: Արդեն մեկ ամիս է՝ երեխան ապրում է մայրիկի հետ: Երգչուհու հայրը հաստատել է, որ դուստրը արդեն բավականին լավ է զգում:
«Ժաննան քիչ-քիչ վերադառնում է նախկին տեսքին: Արդեն վեց կիլոգրամ կորցրել է, առաջին քայլն է անում Դիմայի օգնությամբ: Վերջին շրջանում պատմություն է ուսումնասիրում: Ֆիլմեր ու գրքեր է ներբեռնել»,-ասել է երգչուհու հայրը: Այս մասին հաղորդում է tsn.ua կայքը:
Հիշեցնենք, որ երգչուհու մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր նրա ամուսինը՝ հայտնի հեռուսահաղորդավար Դմիտրի Շեպելևը:
Նախորդող հրպարակումներ՝ Բուժման կուրս անցնելուց հետո Ֆրիսկեն տեղափոխվել է Լոս Անջելես. Լուսանկարներ
Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է երգչուհու վիճակի մասին (Տեսանյութ)