05/04/2014 09:41
Արթուր Բաղդասարյանը Բորդյուժային խնդրել է բարեխոսել իր համար` նախագահի մոտ
ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել՝ այդ նպատակով անգամ «դրսից տղա բերելով»։ Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ու նրան «ուղարկել» Սերժ Սարգսյանի մոտ։ Ինչպես պնդում են «Ժողովուրդի» աղբյուրները, Բաղդասարյանը ցանկացել է, որպեսզի Բորդյուժան Ս.Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար՝ համոզելով, որ հենց ՕԵԿ ղեկավարին նշանակեն թափուր մնացած պաշտոնում։
ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, սակայն, «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ Բորդյուժան Հայաստանում է՝ գործնական հարցեր քննարկելու համար. «Իսկ երկրի վարչապետ նշանակելու իրավասությունը երկրի նախագահինն է, ով խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ ու որոշում կկայացնի»: