05/04/2014 10:00
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա
«Ժամանակի» աղբյուրների հաղորդմամբ՝ շուտով ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, որն, ինչպես հայտնի է խորհրդակցությունների նպատակով կանչվել էր Կիև, կվերադառնա Երևան և կշարունակի նախկին ռեժիմով իրականացնել իր պարտականությունները:
«Ստույգ ժամկետներ առայժմ չեն հաղորդվում, բայց ինչպես պարզաբանել են աղբյուրները, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի դեսպանը Երևանում կլինի մինչև Զատիկ՝ ապրիլի 20-ը»,- գրել է թերթը: