05/04/2014 09:09
Վարչապետի հրաժարականից հետո Սարգսյան-Քոչարյան հանդիպո՞ւմ է եղել
«Հրապարակում» կարդում ենք. «Որոշ աղբյուրներ պնդում են, որ Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ, պատճառաբանելով հոգնածությունը, սակայն նրան ասվել է՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզը դու ես սկսել, հիմա չի կարելի հրաժարական տալ։ Նույն աղբյուրները պնդում են, որ այդ գործընթացի ավարտ է դիտվել օրերս «Մարիոթում» կազմակերպված ՀՀԿ տնտեսական ֆորումը։ Իսպանիայի նախկին վարչապետի թաղման արարողությանը մասնակցելուց հետո Հայաստան վերադարձած Տ. Սարգսյանին ասվել է՝ կարող ես հեռանալ:
Նույն երեկոյան Բաղրամյան 26 են կանչվել Սեյրան Օհանյանը, Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արթուր Բաղդասարյանը և էլի մարդիկ, որոնք տեղեկացվել են վարչապետի հրաժարականի մասին: «Ով լինելու» հարցը քննարկվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել: …Ի դեպ, որոշները պնդում են, որ օրեր առաջ հանդիպում է եղել նաև Սարգսյան-Քոչարյան ֆորմատով, ինչը, սակայն, «Հրապարակին» չի հաջողվել ճշտել»: