05/04/2014 13:18
Միխայիլ Շումախերը բացել է աչքերը
Աշխարհահռչակ ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի մենեջերը պաշտոնապես հաստատել է, որ նրան սկսել են դուրս բերել արհեստական կոմայից: Այս մասին հայտնում է ntv.ru-ն:
Բացի այդ կա տեղեկատվություն, որ Շումախերը հատուկ նյարդաբանական թեսերի ընթացքում մի քանի անգամ բացել է աչքերը:
Սրան զուգահեռ Գրենբոլի բժիշկները դարձյալ լավատեսական կանխատեսումներ չեն անում, քանի որ կոմայի վիճակում մեկ ամիս մնալուց հետո՝ դրանից դուրս գալու շանսերը չափազանց քիչ են:
Մասնագետների գլխավոր հույսն այն է, որ Շումախերը շատ լավ մարզիկ է ու հետևաբար ունի հիանալի ֆիզիկական պատրաստություն:
«Նա ֆիզիկապես ուժեղ է ու կարող է ավելի երկար պայքարել»,- ասում են բժիշկները:
Հիշեցնենք, որ Շումախերը վնասվածք է ստացել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին՝ Ալպերում, դահուկներով սահելիս նա ընկել է ու վնասել գլուխը: Այդ օրվանից մինչ այսօր Շումախերը չէր եկել գիտակցության ու արհեստական կոմայի վիճակում էր:
Նախորդող հրապարակում՝ Շումախերը գիտակցության նշաններ է ցույց տալիս
Շումախերին կփորձեն դուրս բերել կոմայից