05/04/2014 09:16
Տիգրան Սարգսյանին նոր պաշտոն են առաջարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն նոր պաշտոնի առաջարկ է ստացել։ «Ժողովրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը համաձայնել է լինել Եվրասիական միության և Մաքսային միության տնտեսական համագործակցության բարձրագույն ղեկավար կազմում։ Նա, ըստ էության, կզբաղվի Մաքսային միության կազմ ընդգրկվելու Հայաստանի օրենսդրական և այլ խնդիրներով:
Երեկ «Ժողովուրդի» թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սակայն այնտեղից նշել են, որ իրենք որևէ տեղեկություն չունեն այդ մասին: Անհասանելի է եղել նաև վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը: