07/04/2014 11:02
Արսեն Ջուլֆալակյանը փոխչեմպիոն դարձավ
Ֆինլանդիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը կրկին իր բարձրության վրա էր: Նա կիսաեզրափակչում հաղթեց նորվեգացի Նիելսենին, իսկ եզրափակչում 5:0 հաշվով պարտության մատնեց թուրք Չենկ Իլդեմին ու նվաճեց մայրցամաքի չեմպիոնի կոչումը:
75 քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը նույնպես հասավ եզրափակիչ, սակայն վճռորոշ գոտեմարտում 3:4 հաշվով զիջեց ռուս Ալեքսանդր Չեկիչկինին ու բավարարվեց արծաթե մեդալով: