07/04/2014 15:45
Լիցենզավորման դեպքում՝ 80 տոկոս ձկնային տնտեսություններ կփակվեն
Ձկնարտադրողները կանգանած են լիցենզավորման խնդրի առջև: Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների ասոցիացիայի նախագահ Արթուր Աթոյանը՝ ներկայացրեց ձկնարտադրողների հերթական խնդիրը. Այն է՝ կառավարությունը մշակում է լիցենզավորման նախագիծ, ըստ որի, ձկնարտադրությամբ զբաղվելու համար պետք է որոշակի միջոցառումներ իրականացվեն` արտադրական պայմանները, սննդի անվտանգությւոնը, ջրի խնայողության ռեժիմը, որոնք մեծ գումարների հետ են կապված՝ 15 մլն դրամ և ավելի»:
Ձկնարտադրողների մտահոգություններից մեկն այն է, որ քննարկվող նախագծին մասնակից չեն դարձնում հենց ձկնարատադրողներին:
Ա. Աթոյանը փոխանցեց նաև, որ «մի տգեղ օր» ձկնարտադրողները կարող են արթնանալ` լիցենզվորման նախագիծը արդեն հրամացված կլինեն իրենց և ժամանակ չեն ունենա կարգավորելու իրենց խնդիրները, իսկ տնտեսությունը կհայտնվի ցնցումների մեջ:
«Նախ՝ թող ծանոթացնեն նորմատիվներին, հետո պարտադրեն: Գուցե համպատասխան քննարկումների շնորհիվ գտնենք լուծման ուղիներ»,- առաջարկում է բանախոսը:
Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների ասոցիացիայի նախագահը հակված է կարծելու, որ լիցենզավորման գործընթացից հետո դաշտում 80 տոկոս ձկնարտադրական տնտեսություններ կփակվեն: