07/04/2014 17:45
«Հարսնաքարի» գործով դատապարտյալի մայր. «Էթանք էս անարդար երկրից հրաժարվենք»
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկված երիտասարդների հարազատներն այսօր կիկին բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել դատարանի վճիռն ու կրճատել պատժի չափը: Այս մասին տեղեկանում ենք Life.panorama.am-ից:
«Ամբողջ աշխարհն էս անարդար դատի վրա զարմացած է: Էթանք էս անարդար երկրից, հրաժարվենք էս Հայաստանից, պրծնենք: Անմեղ տղերքին դարձնում են հանցագործ: Ոչ մի մեղմացուցիչ հանգամանք դատարանը հաշվի չառավ: Դրեց ռեցիդիվիստի հոդվածով սաղին դատեց: Պիտի երակներս կտրեմ, որ ուշադրության կենտրոնում լինեմ: Մենք անտեր ենք ու էդքան փող չունենք, որ գնանք Ֆրանսիայից փաստաբան բերենք, որ Վարդան Պետրոսյանի պես արդարացնեն: Էս տղերքը չեն կարողանում նրան նման հայտարարել՝ ձեռքերդ համբուրեմ, ոտքերդ համբուրեմ, մայրեր: Աստված չանի իմ տղային բանտում մի բան լինի: Արդեն մի քանի օր է՝ իմ տղայի սիրտը լավ չի: Ասում է՝ մամա ջան, ես ինչու պետք է 12 տարի դատվեմ: Ինչի համար, երբ ես իմ մեղքի բաժինը ընդունել եմ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց դատապարտվածներից Գարիկ Մարգարյանի մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում: