07/04/2014 15:53
Ժաննա Ֆրիսկեն դուրս է գրվել հիվանդանոցից
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով բուժվում է Լոս Անջելեսում, արդեն բավականին առողջ է: Նրա վիճակն այնքան է լավացել, որ բժիշկները թույլ են տվել լքել հիվանդանոցը: Երգչուհին, ով ապրում է ընկերների տանը, հիվանդանոց կգնա միայն անհրաժեշտ բուժումները ստանալու համար:
Ինչպես գրում է Новые известия-ն՝ Ֆրիսկեն նիհարել է 10 կգ-ով, սկսել է ինքնուրույն կանգնել ու որոշ չափով վերականգնվել է նրա տեսողությունը:
Բժիշկների կարծիքով՝ այսպիսի արդյունքի հաջողվել է հասնել նորագույն «նանոպատվաստանյութի» շնորհիվ: Բժիշկները բացատրել են, որ ուռուցքը սկսել է փոքրանալ ու այլևս չի ճնշում գլխուղեղի կենտրոնների վրա, որոնք պատասխանատու են տեսողության և շարժողունակության համար:
Ֆրիսկեի վիճակն այնքան է լավացել, որ հարազատների ուղեկցությամբ այցելում է ժամանցի վայրեր: Երգչուհու կողքին են մայրը, որդին, ընկերուհին՝ Օլգա Օրլովան: Այսօր երգչուհին ամուսնու հետ միասին պատրաստվում է տոնել որդու առաջին տարեդարձը:
Հիշեցնենք, որ երգչուհու մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր նրա ամուսինը՝ հայտնի հեռուսահաղորդավար Դմիտրի Շեպելևը:
Նախորդող հրապարակումներ՝ Ժաննա Ֆրիսկեին բուժում են «Բժիշկ Հաուսի» մեթոդներով
Ֆրիսկեն քայլում է ամուսնու օգնությամբ ու պատրաստվում որդու ծննդյան օրվան