08/04/2014 16:57
ՊԵԿ-ի պարզաբանումը` կուտակային կենսաթոշակային ֆոնդի վերաբերյալ
Վերջին օրերին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը բազմաթիվ դիմումներ է ստանում տարբեր լրատվամիջոցներից` առաջարկով եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ՊԵԿ` առաջարկելով ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՊԵԿ-ը տեղեկացնում է.
• Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է ՀՀ վարչապետի` 04.02.2010թ. N58-Ն որոշմամբ ստեղծված Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ը ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:
• Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին ուղղված բազմաթիվ քաղաքացիների դիմումներին` որոնցով առաջարկվում է ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց, ապա ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը մասնակիցների փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու իրավասություն չունի: «Համաձայն կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` նման իրավասությունով օժտված է պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողը` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան:
Նախորդող հրապարակում՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները