09/04/2014 09:41
Նախարարին պղտոր ջրով լի բաժակ տված աղջիկը «Սիվիլնեթում» է աշխատում
Մարտի 25-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «Պատասխանատու հանքարդյունաբերական կայացումը Հայաստանում» համաժողովի ժամանակ գետի պղտոր ջրով լի բաժակը նախարարներին հրամցրած աղջնակը` Աննա Շահնազարյանը, պարզվում է, աշխատում է Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի «դուստր» «Սիվիլնեթում»:
«Հրապարակի» լրագրողը երեկ փորձել է կապվել նրա հետ, որպեսզի պարզի, թե ինչ կապ ունեն բնապահպանները «Սիվիլնեթի» հետ, սակայն Աննան տեղում չէր, իսկ «Սիվիլնեթի» աշխատակիցն ասաց, որ նա զբաղված է «ծրագրերի իրականացմամբ»: «Թերևս բնապահպանական ծրագրերի մասին է խոսքը: Ամեն դեպքում, հետաքրքիր է, որ «Սիվիլնեթի» աշխատակիցները նաև բողոքի նման ակցիաներ են անում և օտարերկրյա դեսպանների ներկայությամբ կառավարության անդամներին «պատին են դեմ տալիս»,- մեկնաբանել է թերթը: