09/04/2014 13:12
Արսեն Խոջոյանի մայրը որդուց լուր չունի. Պատրաստվում է ծայրահեղ քայլերի
Արդեն մեկ ամսից ավելի ադրբեջանական գերության մեջ գտնվող 23-ամյա Արսեն Խոջոյանի մայրը պատրաստվում է ծայրահեղ քայլերի դիմել, եթե առաջիկայում որդուց որևէ լուր չունենա:
«Մեկ շաբաթ էլ կսպասեմ, եթե լուր չլինի երեխայիցս՝ հացադուլ եմ անելու: Առայժ նորություն չկա, որոշ նորություններ հեռուստացույցից ենք իմանում: Կարմի խաչից ասում են նորություն չկա, բայց հետաքրքրվում են, զբաղվում են Արսենի հարցով, ուղղակի, առողջությունից տեղեկություն չունեմ»,-Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արսեն Խոջոյանի մայրը՝ տիկին Սվետլանան:
Նա հավելեց, որ հացադուլի համար գալու է մայրաքաղաք. «Երևան եմ գալու, ստեղ որտե՞ղ հացադուլ անեմ»:
Նշենք, էր Արսեն Խոջայանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է:
Նախորդող հրապարակումներ՝ Գերեվարված երիտասարդը Մամիկոն Խոջոյանի ազգականն է
Գյուղապետ. Ենթադրում ենք, որ Արսեն Խոջայանին սահմանի մոտից տարել են