09/04/2014 14:40
Երևանի ոստիկանապետը՝ ակտիվիստներին. Եկեք միասին գնանք նախարարություն
Քիչ առաջ Նալբանդյան փողոցը փակած «Դեմ եմ»-ի երթի մասնակիցների մոտ եկավ Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը:
«Ժողովուրդ ջան, ես հիմա ձեզ խնդրում եմ, բացեք ճանապարհը, միասին գնանք Ֆինանսների նախարարություն ու թող ինձ էլ ձեզ հետ միասին նախարարը ընդունի»,- ասաց Աշոտ Կարապետյանը՝ ավելացնելով.
«Միշտ հարգանքով ենք եղել միմյանց նկատմամբ, դուրս եկեք ճանապարհից, մենք գնանք այնտեղ»:
Սրան ի պատասխան՝ «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, որ իրենց նախաձեռնությունը 7 ամիս շարունակ պայքարել է օրենքի սահմաններում ու հիմա էլ իրենց ակցիան օրինական է.
«Մենք 2,5 ժամ արդեն այնտեղ սպասեցինք»,- ասաց Դավիթը:
«Մեզանից ոչ մեկը լիազորված չէ խոսել այստեղ բոլորի անունից ու ոչ մեկ առանց ժողովրդի չի գնա նախարարություն: Թող նախարարի պաշտոնակատարը իջնի այստեղ»,- ավելացրեց նա:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ»-ը փակել է Նալբանդյան փոողոցի մի հատվածը