09/04/2014 13:50
«Դեմ եմ»-ի անդամը դուրս եկավ Ֆիննախի շենքից. «Նախարարը հարկ չհամարեց իջնել»
«Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը դուրս եկավ Ֆինանսների նախարարության շենքից.
«Նախարարը հարկ չհամարեց իջնել»,- դիմելով հավաքվածներին ասաց Դ. Մանուկյանը՝ ավելացնելով, որ նախարարի պաշտոնակատարը իջնելու փոխարեն շարժման մի քանի ներկայացուցչի հրավիրել է վերև բարձրանալ.
«Մենք, իհարկե, չենք գնալու, քանի որ այստեղ նրան սպասում է մի ամբողջ հանրություն ու մի քանի հոգու ընդունելով հարցը չի լուծվի»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
«Դեմ եմ»-ի ներկայացուցչի խոսքով՝ նախարարությունում իրենց ընդունել է աշխատակազմի ղեկավարը, ով փոխանցել է նախարարություն հանձնված նամակների ստացականները:
Նշենք, որ այս պահին «Դեմ եմ»-ի երթը շարունակվում է դեպի Պետեկամուտների կոմիտե:
Նախորդող հրապաարկումներ՝ «Դեմ եմ»-ը Ֆիննախին 10 րոպե ժամանակ տվեց. «Չիջաք՝ մտնելու ենք ներս»
«Դեմ եմ»-ի երթը մեկնարկեց. «Մեզ տրվել է հաղթաթուղթ, պիտի օգտագործենք այն»
«Դեմ եմ»-ի մի քանի անդամներ մտան ֆինանսների նախարարություն