09/04/2014 13:26
«Դեմ եմ»-ը Ֆիննախին 10 րոպե ժամանակ տվեց. «Չիջաք՝ մտնելու ենք ներս»
«Դեմ եմ» թիմի անդամները Ֆինանսների նախարարության պաշտոնյաներին 10 րոպե ժամանակ տվեցին, իրենց մոտ իջնելու ու հուզող հարցերին պատասխանելու համար.
«Մեզ առաջին հերթին հետաքրքրում է՝ արդյոք պատրաստվու՞մ եք մինչև ապրիլի 12-ը փոխել էլեկտորանային հաշվետվությունների ձևերն ու վերադարձվել քաղաքացիներից արդեն իսկ գանձված գումարները»,- ասաց «Դեմ եմ»-ի անդամներից մեկը՝ ավելացնելով.
«Եթե դուք չիջնեք, մենք կգանք ներս, կմտնենք նախարարություն ու նույն հարցերը կտանք ձեզ ձեր կաբինետներում: Ժամանակը գնաց»:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ»-ի երթը մեկնարկեց. «Մեզ տրվել է հաղթաթուղթ, պիտի օգտագործենք այն»