09/04/2014 16:19
«Դեմ եմ»-ի ակտիվիստները բացեցին Նալբանդյան փողոցը
«Դեմ եմ»-ի նախաձեռնած երթի մասնակիցները բացեցին Նալբանդյան փողոցը.
«Մեր այսօրվա ակցիան համարում ենք ավարտված ու կոչ ենք անում բոլորիդ միանալ ապրիլի 12-ին կայանալիք մեր հավաքին»,- ասացին ակցիայի մասնակիցները՝ պահանջելով, որ վաղվա կառավարության նիստում քննարկվի ու լուծում տրվի ինքնաշխատ հաշվիչների հետ կապված հարցին, քանի որ դրանք ավտոմատ կերպով գանձում են կուտակային վճար:
«Նախկին վարչապետը մեզ առաջարկում է երկխոսել, բայց մենք կարծում ենք, որ դատարանի, առավել ևս՝ Բարձր դատարանի որոշումների շուրջ չեն երկխոսում: Դրանք ենթակա են անհապաղ կատարման»,-ակցիայի ավարտին ասաց «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ «Դեմ եմ»-ն այսօր Տիգրան Սարգսյանին ընկալում է որպես նախկին վարչապետ և կուտակայինի մասին օրենքի հայրերից մեկը:
Ակցիայի ավարտին «Դեմ եմ»-ի անդամները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին, թե երբ բաց կթողնեն ոստիկանություն տարված իրենց ընկեր Արսեն Դավթյանին, ինչին ի պատասխան փոխոստիկանապետն ասաց, որ նրան հենց այս պահին բաց են թողնում:
Նախորդող հրապարկումներ՝ «Դեմ եմ»-ի ակցիային միացավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը