09/04/2014 14:03
«Դեմ եմ»-ը փակել է Նալբանդյան փողոցի մի հատվածը
«Դեմ եմ»-ի նախաձեռնած երթի մասնակիցներն այս պահին փակել են Նալբանդյան փողոցի մի հատվածը: Նրանց մի մասը՝ «Մենք ենք տերը մեր երկրի» կոչերով նստել է փակված ճանապարհի մեջտեղում:
Ոստիկանների թիվը հրապարաակում գնալով շատանում է ու նրանք փորձում են բացել ճանապարհը:
«Ճանապարհը փակելով, մենք հիմա պահանջում ենք, որ գոնե մի պատասխանատու պաշտոնյա իջնի ու պատասխաններ տա մեր հարցերին»,- ասաց «Դեմ եմ»-ի անդամ Գևորգ Գորգիսյանը:
Նշենք՝ նախապես որոշված էր, որ երթի մասնակցիները Ֆինանսների նախարարության մոտից շարժվելու են դեպի ՊԵԿ:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ»-ի երթը մեկնարկեց. «Մեզ տրվել է հաղթաթուղթ, պիտի օգտագործենք այն»
«Դեմ եմ»-ի մի քանի անդամներ մտան ֆինանսների նախարարություն
«Դեմ եմ»-ի անդամը դուրս եկավ Ֆիննախի շենքից. «Նախարարը հարկ չհամարեց իջնել»