09/04/2014 15:12
«Դեմ եմ»-ի երթի մասնակիցներից մեկը ոստիկանությունում է
«Դեմ եմ»-ը շարունակում է փակ պահել Նալբանդյան փողոցի մի հատվածն ու պահանջել, որ իրենց մոտ իջնի Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:
Այս ընթացքում ոստիկանները վարչական բերում իրականացրեցին երթի մասնակիցներից մեկի նկատմամբ: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Վարչական բերում է իրականացվել Արսեն Դավթյանի նկատմամբ: Այս պահին նա ոստիկանության կենտրոնականի բաժնում է»,- ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ»-ի ակտիվիստներին հանդիպեց ֆիննախի աշխատակազմի ղեկավարը