09/04/2014 14:55
«Դեմ եմ»-ի ակտիվիստներին հանդիպեց ֆիննախի աշխատակազմի ղեկավարը
Նալբանդյան փողոցը փակած «Դեմ եմ»-ի ակտիվիստներին քիչ առաջ հանդիպեց Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը:
«Հարգելի ժողովուրդ, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը պատրաստ է ընդունել ձեր կողմից կազմված պատվիրակությանը և պատրաստ է պատասխանել ձեր բոլոր հարցերին»,- ասաց Կարեն Թամազյանը:
Ճանապարհը փակած ակտիվիստներն այս առաջարկն ընդունեցին սուլոցներով ու շարունակեցին պահանջել, որ նախարարի պաշտոնակատարն ինքը իջնի ներքև:
«Մեզ ասում եք՝ հենց բացեք ճանապարհը, նախարարի պաշտոնակատարը կիջնի: Հիմա նույնը նրան փոխանցեք՝ հենց ինքն ինջնի, մենք բացում ենք ճանապարհը»,- Ֆիննախի աշխատակազիմ ղեկավարին ասացին ճանապարհը փակաց ակտիվիստները:
Նախորդող հրապաարկումներ՝ «Դեմ եմ»-ը փակել է Նալբանդյան փոողոցի մի հատվածը
Երևանի ոստիկանապետը՝ ակտիվիստներին. Եկեք միասին գնանք նախարարություն