09/04/2014 09:17
Ոչ իշխանական ուժերի այսօրվա հանրահավաքը տեղի չի ունենա
Այսօր Գյումրիում պետք է կայանար «հրաշալի քառյակի»՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ։ Սակայն հանրահավաք չի լինելու։ Իրավիճակ է փոխվել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն կառավարությանը մաս կկազմի մի պայմանով, եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ևս 7 կետանոց պահանջագիր է կազմել և առաջիկայում կհրապարակի. կետերից մեկը Պարտադիր կուտակային համակարգի վերացումն է։ Ու եթե բոլոր 7 կետերը բավարարի Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ն էլ է համաձայն կառավարության մաս կազմել:
«Ժողովուրդի» թղթակիցը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվել է, թե ուրիշ ի՞նչ պայմաններ են առաջ քաշելու: «ԲՀԿ գործողությունների հետ կապված մշտապես տեղեկություններ տրամադրվում են, ինչ կապված է այդ քննարկումների հետ, ապա ես որևէ տեղեկություն չունեմ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել»,-ասել է Ի. Տոնոյանը: