09/04/2014 16:00
«Դեմ եմ»-ի ակցիային միացավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը քիչ առաջ իջավ Նալբանդյան փողոցը փակած «Դեմ եմ»-ի ակտիվիստների մոտ:
«Հարգելի գործընկերենր մենք հրավիրում ենք ձեզ երկխոսության, պատրաստել ենք ձեզ համար առաջարկություններ: Խնդրում եմ, որ միասին բարձարանանք Ֆիննախի դահլիճ, ուր կարող է տեղավորվել 100 մարդ ու այնտեղ միասին քննարկենք ամեն բան: Հրապարակում օրենսդարական հարցերը չեն լուծում»,- ասաց Տիգրան Սարգսյանն՝ ավելացնելով, որ երթի մասնակիցները պիտի ստեղծեն աշխատանքային խումբ, որն էլ կմասնակցի երկխոսությանը: Նախկին վարչապետի այս առաջարկն ընդունվեց սուլոցներով:
«Լավ, աշխատանքային խմբին դեմ եք, բա ինչի՞ն եք կողմ»,- հարցրեց Տիգրան Սարգսյանը:
Ի պատասխան «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը ևս մեկ անգամ կրկնեց իրենց պահանջները՝ կապված արդեն գանձված պարտադիր վճարների վերադարձման ու էլեկտորանային հաշվետվությունների ձևերի հետ, որոնք հիմա ավտոմատ գանձում են կուտակային վճարներ:
Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց անցնել դահլիճային քննարկման ու հեռացավ Նալբանդյան փողոցից:
Նստացույցը շարունակվում է:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ»-ի երթի մասնակիցներից մեկը ոստիկանությունում է
«Դեմ եմ»-ի ակտիվիստներին հանդիպեց ֆիննախի աշխատակազմի ղեկավարը
«Դեմ եմ»-ը փակել է Նալբանդյան փողոցի մի հատվածը