10/04/2014 14:24
Արսեն Խոջոյանին վերադարձրեցին Հայաստան
Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը սահմանը սխալմամբ հատել է սույն թվականի մարտի 7-ին` նախնական տեղեկություններով՝ մառախուղի պատճառով մոլորվելու հետևանքով:Նա Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է:
Նախորդող հրապարակում՝ Շ. Սայիլով. Նախատեսվում է հայ գերու վերադարձը հայրենիք