10/04/2014 09:17
Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագա՞հ
Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում թեկնածությունն իշխանությունը պատրաստվում էր առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ըստ հավաստի տեղեկությունների, կտրականապես հրաժարվում է ստանձնել այդ դերը: Եթե, այդուամենայնիվ, չհաջողվի Կարեն Կարապետյանին համոզել, նույն շրջանակները նշում են, թե հնարավոր է խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։
Երեկ, երբ «Հայկական Ժամանակի» թղթակիցը Գալուստ Սահակյանին ասել է, որ նման խոսակցություններ են շրջանառվում, և հարցրել` որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, նա պատասխանել է. «Որևէ մեկը ոչինչ չի կարող ասել։ Ազգային ժողովի նախագահ կամ ընտրվում են, կամ՝ չեն ընտրվում։ Նման քննարկումներ չունենք: Հետո էլ հարցրել է. «Ասում եք՝ խոսակցությո՞ւն է»,- դրական պատասխան ստանալուց հետո հավելել է. «Եթե խոսակցություն է՝ դառնամ»: