10/04/2014 09:25
Հ. Աբրահամյանը Մոսկվայում փորձել է ճշտել Կրեմլի վերաբերմունքը
«168 ժամը» գրել է. «Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Լիտվայում էր: Թերթի տեղեկություններով` վերադարձի ճանապարհին Հ. Աբրահամյանը կանգ է առել Մոսկվայում, սակայն այդ փաստի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել: Թերթի աղբյուրների համաձայն` Մոսկվայում Աբրահամյանը որոշակի շրջանակների հետ հանդիպումների միջոցով փորձել է ճշտել Կրեմլի վերաբերմունքը վարչապետի պաշտոնում իր նշանակման կապակցությամբ:
Ուշագրավ է, որ Հ. Աբրահամյանին չի հաջողվել հանդիպել անգամ իր գործընկերոջ` ՌԴ խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինին: Նա, ըստ նույն աղբյուրների, հանդիպել է 2-րդ «էշելոնի» ռուս պաշտոնյաների: Թե ինչ են նրանք փոխանցել Աբրահամյանին իրենց վերադասների, մասնավորապես` Պուտինի վերաբերմունքի մասին, չի հաջողվել պարզել»: