10/04/2014 10:53
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից:
Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ք. Երևան, Հալաբյան փ. 41ա հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: Հանձնաժողովի քարտուղարությունը Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների անցկացման ժամկետների և ձևաչափի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:
Կից հայեցակարգը՝ այստեղ: