10/04/2014 11:25
ՌԴ-ում մեկ ամիս ցուցադրվելու են Փարավոն Միրզոյանի գործերը
Այսօր Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական թանգարանում բացվելու է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Այն կրելու է «Աշխարհն արդեն ստեղծվել է Աստծո կողմից» խորագիրը:
Փարավոն Միրզոյանը ցուցահանդես կազմակերպելու հրավեր ստացել է թանգարանից: Ցուցահանդեսում ներկայացված են 90 աշխատանքներ՝ գեղանկար, պաստելով արված գործեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 11-ը: