10/04/2014 10:28
Շ. Սայիլով. Նախատեսվում է հայ գերու վերադարձը հայրենիք
Ադրբեջանի պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ հանձնաժողովի անդամներն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այս պահին գտնվում են ղազախի շրջանում ու բանակցում են հայկական կողմի հետ` Հայաստանին փոխանցելու Արսեն Խոջայանին:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը սահմանը սխալմամբ հատել է սույն թվականի մարտի 7-ին` նախնական տեղեկություններով մառախուղի պատճառով մոլորվելու հետևանքով: Միաժամանակ հավելենք, որ 2013 թվականի օգոստոսին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած Հակոբ Ինջիղուլյանի հարցով դեռևս նոր տեղեկություններ չեն հաղորդվում:
Նախորդող հրապարակում՝ Արսեն Խոջոյանի մայրը որդուց լուր չունի. Պատրաստվում է ծայրահեղ քայլերի