11/04/2014 09:49
ԼՂՀ վարչապետը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի ու «պարտադիրի» մասին
Ի թիվս այլ պատճառների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորվում է «Կուտակային կենսաթոշակային համակարգի» հետ. այն վատն էր, ճնշումները՝ տեղին, դրա համար էլ Սերժ Սարգսյանը զոհաբերեց Տ. Սարգսյանին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից «Ժողովուրդը» հետաքրքրվել է՝ արդյոք Արցախում ներդրվելիք այդ համակարգը նույնատիպ ճնշումների չի՞ հանգեցնի:
«Նախ՝ թույլ տվեք չհամաձայնվել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց այդ օրենքի հետ կապված ճնշումներով, թեև դրանց ազդեցությունը չենք կարող ամբողջովին բացառել։ Ինչ վերաբերում է Արցախում նույնատիպ ճնշումների ի հայտ գալու հավանականությանը, ապա դա շատ ցածր եմ գնահատում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ առկա չէ»,– պատասխանել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ Արցախում ևս ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն։ Խոսելով Արցախի տնտեսության մասին, վարչապետն ասել է. «ՀՆԱ-ն վերջին 6 տարիների ընթացքում աճել է տարեկան մոտ 10 տոկոսով»: